Շվեդ և ամերիկացի գիտնականները արհեստականորեն վերստեղծել և ուսումնասիրել են մարդու գլխուղեղի տատանումները ցնցումների ժամանակ: Հետազոտութան արդյունքները հրապարակվել են Physical Review Letters ամսագրում:
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ցնցման ժամանակ գլխուղեղին առավելագույն վնաս կարող են հասցնել ցածր հաճախականությամբ տատանումները: Ստացված արդյունքները կօգնեն մասնագետներին առավել արդյունավետ պաշտպանիչ սաղավարտներ պատրաստելու:
Հետազոտության շրջանակներում օգտագործվել են հատուկ հաղորդիչներ, որոնք արձանագրել են ամերիկացի ֆուտբոլիստների գլխուղեղի ցուցիչները: 31 խաղացողների մոտ 537 հարվածներից երկուսը ուղեղի ցնցումով են ավարտվել, որոնցից մեկը ուղեկցվել է նաև գիտակցության կորստով: Հետազոտողների կարծիքով՝ եթե մարզիկների սաղավարտները պատրաստված լինեին հաշվի առնելով ցածր հաճախականությամբ ազդակները, ապա հնարավոր կլիներ նվազեցնել ցնցումներից առաջացած բացասական հետևանքները: