Այսօր «Ալաշկերտը» սեփական մարզադաշտում առաջին մարզումն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ` նախապատրաստվելով առաջնության 21-րդ տուրի` «Շիրակի» դեմ արտագնա հանդիպմանը:
Մարզմանը մասնակցեցին «Ալաշկերտի» բոլոր ֆուտբոլիստները` բացառությամբ վնասվածքներ ունեցող Արթուր Եդիգարյանի, Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի, հայտնում է Երևանյան թիմի պաշտոնական կայքը:
«Շիրակ» — «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին Գյումրիում և կմեկնարկի 15:00-ին: