Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ Մալիքին ապրիլի սկզբին կայցելի Ադրբեջան: Այդ մասին գրում է trend.az կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանում Պաղեստինի դեսպանատան տարածած հաղորդագրությանը:
«Նախարարը Ադրբեջան կայցելի «Չմիանալու շարժման» անդամ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Բաքվում ապրիլի 5-6-ը կայանալիք միջանկյալ համաժողովին ներկա գտնվելու նմատակով»,- ասվել է դեսպանատանը:
Շարժման շրջանակներում արտգործնախարարների հանդիպման թեման է «միջազգային խաղաղության և անվտանգության ապահովումը հանուն կայուն զարգացման»: Շարժմանը մասնակցում են 120 պետություն: Միջազգային 10 կազմակերպություն և 17 պետություն ունեն Շարժման հետևորդների կարգավիճակ: