Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռուհանին «կհամաձայնեցնեն իրենց ժամանակացույցը» Անկարայում կայանալիք հանդիպման ժամանակ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևի իրագործման շուրջ՝ տեղեկացնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած 2401 բանաձևը կոչ է անում պահպանել Սիրիայում հրադադարի ռեժիմը և կայունացնել հումանիտար իրավիճակը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ կողմերը կքննարկեն երեք երկրներից յուրաքանչյուրի հստակ ներդրումը այդ ուղղությամբ: