Վրաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ ռազմա–տեխնիկական համագործակցությամբ՝ որպես տարածրջանում կարևոր դաշնակցի։
Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ Թուրքիայի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո տված մամլո ասուլիսի ժամանակ։
Այսօրվա դրությամբ վրացական բանակի տնօրինության տակ են թուրքական արտադրության , Cobra և Otokar Akrep զրահամեքենաները։
Իզորիան երկօրյա այցով Թուրքիա էր ժամանել մարտի 30-ին։ Անկարայում նա բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլիի հետ, իսկ հաջորդ օրը երկու նախարարները միասին մեկնել են Հիրեսուն, որտեղ իրենց է միացել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, և հերթական հանդիպումն է տեղի ունեցել՝ երեք նախարարների մասնակցությամբ։