Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 38 մարդ է տուժել, – այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։
Այսօր Իրանի և Իրաքի սահմանին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 08:35ին UTC ժամանակով՝ Բաղդադից 170 կիլոմետր հյուսիս–արևելք և իրանական Սերե–Պոլե–Զոհաբ քաղաքից 17 կիլոմետր դեպի հարավ–արևմուտք ընկած հատվածում։
Երկրաշարժի օջախը 52 կիլոմետր խորության վրա է եղել։