Հացաբուլկեղենի արտադրության հետազոտական ինստիտուտի մասնագետները հաց կարտադրեն, որի թարմությունը և օգտակար հատկությունները կպահպանվեն երկու տարի: Ինչպես հայտարարել է ինստիտուտի տնօրեն Մարինա Կոստյուչենկոն՝ նոր մթերքը կընդգրկվի տիեզերագնացների ճաշացանկում: Այդ մասին տեղեկացնում է iz.ru-ն:
Նա նշել է, որ արտադրության համար կկիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց թվում՝ հատուկ գործառութային ավելցուկներ հավելանյութեր:
«Պիտանելիության ժամկետը զգալիորեն մեծացնելուն օգնում են ժամանակակից փաթեթավորումը և ջերմային, ուլտրամանուշակագույն, ճառագայթային և այլ մեթոդներով վերամշակումը: Սակայն մեր խնդիրն է՝ պահպանել ոչ միայն թարմությունը, այլ նաև ավանդական հացի համը և բույրը»,- պատմել է Կոստյուչենկոն: