Thursday, 28 03 2024
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանում տղամարդը համասեռական գործողություն է կատարել մեկ այլ տղամարդու նկատմամբ և շանտաժով 7 մլն դրամ է շորթել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Պողոս Մ.-ի (անունը փոխված է) գործով դատական քննությունը:

38-ամյա Պողոս Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Պողոս Մ.-ն տևական ժամանակ Հակոբ Ե.-ի (անունը փոխված է) նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի, այդ թվում՝ նաև համասեռական գործողություններ: «Հասկանալով, որ այդ գործողությունների վերաբերյալ տեղեկությունները կարող են արատավորել» Հակոբին, Պողոսը սպառնացել է հրապարակել այդ տեղեկությունները ու պարբերաբար գումարներ է շորթել:

2017 թվականի մայիսին Պողոս Մ.-ն ձևացրել է, թե տեսանկարահանում է Հակոբի հետ ունեցած սեքսուալ բնույթի, նաև՝ համասեռական գործողությունները:

Իսկ 2017 թվականի սեպտեմբերի 2-ին Պողոս Մ.-ն իրականում տեսանկարահանել է Հակոբի հետ կատարած իր վերոհիշյալ գործողությունները: Նա պարբերաբար սկզբում՝ գոյություն չունեցող տեսանյութը հրապարակելու, ապա՝ իրական տեսանյութը հրապարակելու սպառնալիքներով 2017 թվականի հուլիսի 17-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Հակոբից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը՝ 6 միլիոն 845 հազար դրամ գումար, որից 2017 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 30-ը ստացել է ընդհանուրը՝ 3 միլիոն 325 հազար դրամ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսին Պողոս Մ.-ն Հակոբի հետ սեքսուալ բնույթի, նաև՝ համասեռական գործողություններ է կատարել Երևանի Վաղարշյան փողոցում կայանված մեքենայի մեջ ու միաժամանակ ձևացրել է, թե տեսանկարահանում է իրենց գործողությունները:

Հետագայում՝ 2017 թվականի հուլիսի 17-ից մինչև 20-ը ընկած ժամանակահատվածում Պողոս Մ.-ն Հակոբի վերաբերյալ արատավորող տեղեկություններ պարունակող, բայց իրականում գոյություն չունեցող տեսանյութը հրապարակելու սպառնալիքով, ապա նաև իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով սպառնալով՝ Երևանի Մարգարյան փողոցում Հակոբից պահանջել է 750 հազար դրամ:

Այդ գումարից 100 հազար դրամը Հակոբը Պողոսին է հանձնել նույն ժամանակահատվածում՝ հուլիսի 17-ից 20-ը՝ Երևանի Կասյան փողոցում, 100 հազար դրամը՝ Կոմիտասի պողոտայում, իսկ 550 հազար դրամը Պողոսին է հանձնել Կոմիտասի պողոտայում 2017 թվականի հուլիսի 31-ին:

Իրականում գոյություն չունեցող տեսանյութը հրապարակելու, Հակոբի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով Պողոս Մ.-ն 2017 թվականի հուլիսի 18-ին Հակոբից պահանջել ու Կասյան փողոցում ստացել է ևս 70 հազար դրամ:

2017 թվականի օգոստոսի1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Պողոս Մ.-ն իրականում գոյություն չունեցող տեսանյութը այլ անձանց հասանելի դարձնելու և համացանցում հրապարակելու սպառնալիքով Հակոբ Ե.-ից Երևանի Կասյան փողոցում պահանջել է 900 հազար դրամ:

Այդ գումարից 125 հազար դրամը Հակոբը Պողոսին է հանձնել օգոստոսի 2-ին Երևանի Հ. Հակոբյան փողոցում, 320 հազար դրամը հանձնել է Երևանի Մարգարյան փողոցում օգոստոսի 3-ին, իսկ 435 հազար դրամը մաս-մաս հանձնել է օգոստոսի 8-ից մինչև 28-ը Երևանի տարբեր հատվածներում:

Օգոստոսի վերջին Պողոս Մ.-ն նույն սպառնալիքներով Կոմիտասի պողոտայում Հակոբից պահանջել ու օգոստոսի 29-ից 31-ը Երևանի Սունդուկյանփողոցում ստացել է 1 միլիոն 625 հազար դրամ:

Ըստ մեղադրանքի՝ Պողոս Մ.-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունների իրականացմանն ուղղված գործողությունները, 2017 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանի Երզնկյան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում Հակոբ Ե.-ի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի, նաև՝ համասեռական գործողություններ, միաժամանակ այդ գործողություններն իրականում տեսանկարահանել է իր «Սամսունգ» բջջային հեռախոսով, ապա արդեն իրական տեսանյութը համացանցում հրապարակելու, այլ մարդկանց հասանելի դարձնելու, Հակոբի վերաբերյալ արատավորող տեղեկությունները տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է 3 միլիոն 500 հազար դրամ:

Այս պահանջը Հակոբ Ե.-ն արդեն չի կատարել: Տեսնելով, որ չի ազատվում Պողոսի շորթումներից, նա դիմել է ոստիկանություն:

2017 թվականի սեպտեմբերի 5-ին Հակոբ Ե.-ի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, իսկ սեպտեմբերի 20-ին Պողոս Մ.-ն շորթման վերաբերյալ այդ գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:

Դատարանում Պողոս Մ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող Հակոբ Ե.-ն չի առարկել այդ կարգի կիրառման դեմ, հայտարարել է, թե ամբաստանյալի կողմից ամբողջությամբ հատուցվել է իրեն պատճառված նյութական վնասը, ինքը նրանից բողոք կամ գույքային վնասի հատուցման պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Պողոս Մ.-ն վատառողջ է, տառապում է երևանյան հիվանդությամբ, 2-րդ խմբի հաշմանդամ է: Պողոս Մ.-ն ամուսնացած է, նրա խնամքին են 2015 թվականին ծնված մանկահասակ երկու երեխաները, նա ընտանիքի միակ կերակրողն է, հանցանքի կատարումից հետո դրսևորել է «պատշաճ վարքագիծ՝ հատուցել է տուժողին պատճառած գույքային վնասը»:

Դատարանը հաշվի է առել նաև Պողոս Մ.-ի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, խախտված հասարական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, դրանք համադրել է վերը թվարկված մեղմացնող հանգամանքներին ու որոշել է, որ Պողոս Մ.-ի նկատմամբ կարելի է նշանակել մեղսագրված հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատիժը, որը Պողոս Մ.-ն պետք է իրականում կրի:

Քրեական գործի նախաքննության ու դատաքննությանը ընթացքում Պողոս Մ.-ն խնդրել էր իրենից առգրավված 801 հազար դրամն ու 200 ԱՄՆ դոլարը հանձնել տուժող Հակոբ Ե.-ին՝ որպես վնասի փոխհատուցում: Դատարանը դատական ակտով կատարել է այս խնդրանքը:

Դատարանը Պողոս Մ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել է 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Պողոս Մ.-ին փաստացի արգելանքի վերցնելու պահից, երբ այս դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում