Բաքվում ընդդիմադիր ուժերի՝ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի, Ժողովրդական ճակատ և «Մուսաֆաթ» կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին մասնակցել է մոտ 1,2 հազար մարդ՝ տեղեկացնում է telegraf.com.ua-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:
«1,2 հազար մարդ է մասնակցել ընդդիմադիր շարժաման կազմակերպած հանրահավաքին: Հասարակական կարգի կոպիտ խախտումներ չեն գրանցվել»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Ընդդիմության կարգախոսներն են եղել՝ կոռուպցիայի դեմ պայքար, ազատություն քաղբանտարկյալներին, ժողովրդավարական ընտրություններ: Հանրահավաքը լիազորված է եղել քաղաքապետարանի կողմից: