Գյումրիի «Շիրակը» հերթական հաղթանակը տարավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: 20-րդ տուրում Գյումրիի թիմը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Երևանի «Փյունիկի» նկատմամբ:
Դաշտի տերերից աչքի ընկան Վարդան Բակալյանն ու Մուսա Բակայոկոն:
Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակն» այժմ ունի 31-ի և 3 միավորով է զիջում առաջատար «Ալաշկերտին»: Վերջինս այս տուրում կմրցի «Գանձասար-Կապանի» հետ: