Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը սկսել է նախաձեռնություն՝ կապված մանկապատանեկան դպրոցի զարգացման և փորձի փոխանակման հետ:
Ապրիլի 10-ից 22-ը Արարատ-2005 թիմի երեք ֆուտբոլիստ Կորյուն Կիրակոսյանը, Հայկ Ավագյանը և Էրիկ Բաբայանը մանկապատանեկան թիմերի մարզիչ Մաքսիմ Առաքելյանի գլխավորությամբ կմեկնեն Շվեյցարիա՝ մասնակցելու տեղի «Ստադ Նիոն» թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաքին:
Պատանի ֆուտբոլիստները մարզվելու են շվեյցարական ակումբի` իրենց հասակակիցների հետ, իսկ մարզիչ Մաքսին Առաքելյանը կմասնակցի վերապատրաստման և փորձի փոխանակման «Ստադ Նիոն» մարզիչների հետ:
Ապրիլի 17-ին արարատցիները կմեկնեն Ֆրանսիա՝ Լիոն քաղաք, որտեղ 3 օր կանցկացնեն «Լիոն» ակումբի ակադեմիայում: Նշենք, որ այդ ժամանակահատվածում «Լիոնի» սաները մասնակցելու են պատանեկան Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը, իսկ «Արարատի» ֆուտբոլիստները մարզվելու են իրենց հետ: