Համացանցում հայտնվել է WhatsApp հավելվածի նոր տարբերակը, որն Android սարքավորումների օգտատերերին թույլ կտա կոնտակտներին ծանուցել հեռախոսահամարը փոխելու մասին։ Նշվում է, որ նման փոփոխությունը հասանելի կլինի նաև iPhone-ի և Windows Phone-ի օգտատերերի համար։
Ընդլայնվել են մեսենջերի «Փոխել համարը» բազային գործառույթները։ WhatsApp-ի նորացված ծառայության միջոցով կարելի է տեղափոխել կարգավորումները, տեղեկությունը և խմբերը։
Նշվում է, որ WhatsApp-ի այս ծառայության թողարկումից հետո օգտատերերը մյուս օգտարերերին իրենց հեռախոսահամարը փոխելու մասին ծանուցելու հնարավորություն կունենան։