Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Հայաստանին ձեռնտու է եվրաինտեգրվող Թուրքիա, բայց Անկարան մինչև 2019-ը կպահպանի իր կոշտ դիրքորոշումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, օրերս Վառնայում տեղի են ունեցել ԵՄԹուրքիա բանակցությունները։ Տեսակետ կա, որ եվրաինտեգրվող Թուրքիան մեզ համար շատ ավելի կանխատեսելի է, և որ մենք պետք է կողմ լինենք այդ հարաբերությունների բարելավմանը: Համակարծի՞ք եք:

Եվրամիությունն այժմ խնդիրներ ունի Թուրքիայի հետ ժողովրդավարության գործընթացների նվազման և ավելի ռեպրեսիվ մեթոդների ներմուծման հետ կապված, կան խնդիրներ նաև Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության հետ: Գլոբալ առումով Թուրքիան դարձել է խնդրահարույց Եվրամիության և ՆԱՏՕ-ի գործընկրների համար:Սա բնավ չի նշանակում, որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները դեպի ավարտ են գնում, ինչպես որ ոմանք ենթադրում էին: Խնդիրները շատացել են, բայց երկու կողմերը փորձելու են այդ խնդիրներին տալ այնպիսի լուծումներ, որ յուրաքանչյուրի շահն ապահովված լինի: Բայց կարծում եմ՝ Թուրքիան մինչև 2019-ի ընտրությունները պահպանելու է իր անկանխատեսելիությունն ու տարբեր հարցերում կոշտ դիրքորոշումը: Թուրքիայի քաղաքականությունը բավականին ինքնամեկուսացող է, փորձում է իր շահերն առաջ տանել՝ անկախ նրանից, իր գործընկերները համաձայն են ըտրված մեթոդների հետ, թե ոչ: Արդյունքում՝ Թուրքիան սկսել է խնդիրներ առաջացնել ԵՄ-ի համար բոլոր առումներով: Ավելացնեմ, որ Թուրքիայի նման ագրեսիվությունը խրախուսվում է Ռուսաստանի կողմից: Թուրքիան չի հասկանում, որ Ռուսաստանը փորձում է իրեն գործիք դարձնել Արևմուտքի հետ հարաբերություններում և հեշտորեն ընկնում է ռուսական ծուղակը, և դա է պատճառը, որ եվրոպացիներն ու ամեիկացիները փորձում են համագործակցության նոր մեխանիզմներ գտնել՝ գոնե եղածը ռեսթարթ անել: Թուրքիան հասկանալով, որ կա ռեսթարթի անհրաժեշտություն, համաձայնում է, բայց որոշակի պայմաններով, որոնք ուրվագծվում են նաև Ռուսաստանի կողմից: Ռուսաստանն է Թուրքիային հուշում, թե ինչ պայմաններով կարող է շարունակել համագործակցել ԵՄ երկրների և ԱՄՆ-ի հետ: Ռուսաստանին ձեռք չի տալիս, որ Թուրքիան ամբողջովին դուրս մնա այդ գործընթացներից, բայց նաև ձեռք չի տալիս, որպեսզի Թուրքիան կատարի Եվրամիության և ԱՄՆ-ի ցանկությունները: Շատ վտանգավոր իրավիճակ է ձևավորվել, որտեղ Թուրքիային երկու կողմից դեպի իրենց են քաշտոմ: Թուրքիան էլ մինչև վերջ չհասկանալով խաղը՝ փորձում է մաքսիմալ շահած դուրս գալ՝ ամրապնդել դիրքերը Սիրիայում, իր հարավարևելյան հատվածում, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ չի դադարում համագործակցել, գումար ստանալ: ԵՄ-ն չի դադարում գումար տալ, բայց խստացնում է պայմանները՝ վախեցնում անդամակցության գործընթացի կասեցմամբ: Այս ընդհանուրի մեջ, գլոբալ առումով, Հայաստանին ձեռք է տալիս, որ Թուրքիան լինի կանխատեսելի, դուրս չգա վերահսկողությունից ու քարտ բլանշ չստանա Ռուսաստանից Սիրիայում գործելու առումով:

-Կարո՞ղ ենք ասել նաև , որ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների լավացումը մեզ ձեռնտու է այն իմաստով, որ ԵՄ-ն կարող է զսպող լինել, այդ թվում՝ Ադրբեջանին պատերազմի հրահրելու իմաստով:

Այո: Բայց Թուրքիան խնդրահարույց է, և նրա հետ գործընթացները մեծ զգուշավորություն են ենթադրում: Ընդհանուր առմամբ, Թուրքիան մնում է արևմտյան գծի մեջ: Բայց Թուրքիան իր կառուցվածքի պատճառով միշտ բոլորի համար խնդրահարույց է լինելու, բայց ոչ ավելին՝ չի լինելու պայթյունավտանգ այն աստիճանի, որ ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն ցանկանան նրան մասնատել կամ ջնջել ընդհանրապես: Թուրքիան կպահեն այն մակարդակի վրա, որով նա պայթյունավտանգ չի լինի, դրա համար աչք են փակում Էրդողանի կամակորությունների վրա և ակնկալում են, որ երբ հաջորդ տարի էրդողանը վերընտրվի՝ դրանից հետո բանակցային գործընթացն այլ հունով կգնա:

Հայ-թուրքական հարաբերությունների իմաստով՝ հղում անելով պաշտոնական Երևանին, որը հույս հայտնեց, որ կարող է լինել նոր փոլ, նոր պայմաններով՝ պետք է սա էլ դիտարկել 2019-ի ընտրությանը հաջորդող համատեքստում: Այո՛, Հայաստանին ձեռնտու է կանխատեսելի Թուրքիան:

-Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ թուրք քաղաքագետները կարծիք են հայտնում, որ Ռուսաստանը կարող է դերակատարություն ունենալ հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Ո՞րը կլինի այդ դերակատարությունը:

Ռուսաստանի դերակատարությունը միշտ երկակի է եղել: Մի կողմից աջակցել են, մյուս կողմից էլ ուզեցել են գործընթացի վրա վերահսկողություն ունենալ: Թուրքիային պահելով իր ազդեցության ոլորտում, ինչպես ղարաբաղյան, այնպես էլ հայ-թուրքական հարցում ինքը պետք է լինի առաջատարն ու թելադրողը: Ոչ թե որովհետև ինքը շատ մտահոգված է կամ ոգևորված Հայաստանի խնդիրները լուծելով՝ այլ իրեն հնարավություն է տրվում ևս մեծ լծակ ունենալ ավելի մեծ խաղացողի վրա: Ռուսաստանն առանց իր շահի որևէ քայլ չի անի: Հատկապես կովկասյան հատվածում Ռուսաստանն ունի դարերով մշակված գործիքակազմ, խորհրդային տարիներին ինչ-որ տեղ կորցրեց, բայց անկախությունից հետո հանել և օգտագործում է հիմա արդեն Թուրքիայի վրա: Ինչպես Ցեղասպանության հարցում՝ Ռուսաստանը անհրաժեշտ համարեց և հիշեց Ցեղասպանության թեման, որովհետև պետք էր դա օգտագործել Թուրքիայի դեմ, հիմա իր շահերից բխելով, այլ քայլեր է անում: Հայաստանը պետք է զգույշ լինի և չմտածի, որ Հայաստանի սիրուն աչքերի համար ինչ-որ բան է արվելու: Պետք է իրականությանը սթափ նայել, Ռուսաստանը արդյոք հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ: Ըստ իս՝ հետաքրքրված է այդ հարաբերությունները պահել որոշակի մակարդակի վրա, բայց ոչ ավելին: Մոտավորապես՝ ինչպես որ արեց ղարաբաղյան հարցում․տաք պահել խնդիրը, վերջնական լուծում այդպես էլ չտալ: Ռուսաստանն ուզում է, որ իրենից կախված լինի, բայց դա իրականում արևմտյան նախաձեռնություն էր, որը խրախուսվեց Հայաստանի կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում