KGI Securities-ի վերլուծաբան Մինգ Չի Կուոյի խոսքով՝ այս տարի Apple ընկերությունը կներկայացնի Apple Watch խելացի ժամացույցների նոր մոդելը, որոնց էկրանը 15 տոկոսով ավելի մեծ կլինի, քան նախկին մոդելներինը։ Կուոն պնդում է, որ այդ ժամացույցները կթողարկվեն 2018-ի երրորդ եռամսյակում։
Վերլուծաբանի կարծիքով՝ Apple-ի ժամացույցների չորրորդ սերնդի դիզայնը կարող է փոփոխությունների ենթարկվել։ Առողջական վիճակի մոնիթորինգի համար մի քանի նոր սենսոր կավելանա, ինչպես նաև կմեծանա մարտկոցի տարողունակությունը։
Նրա կարծիքով՝ այս նորարարությունները ընկերությանը մինչև տարեվերջ թույլ կտան շուրջ 24 մլն ժամացույց վաճառել։