Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար է նշանակվել երկրի նախագահի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը։ Համապատասխան որոշումը ստորագրել է նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը։
Մինչև 2016-ի հուլիս Սերդար Բերդիմուհամեդովը զբաղեցնում էր նախագահին կից ածխաջրածնային պաշարների կառավարման և օգտագործման գործակալության ղեկավար պաշտոններից մեկը։ Սակայն այդ գործակալությունը լուծարվեց։
2018-ի մարտի 25-ին Սերդար Բերդիմուհամեդովն ընտրվել է երկրի խորհրդարանի պատգամավոր։