Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկն ասել է, որ դրական է վերաբերվում ընկերության սարքավորումներով պոռնոֆիլմեր դիտելուն։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հայտնի է, որ նախկինում ընկերության բոլոր ղեկավարները պոռնոգրական նյութեր դիտելը անթույլատրելի էին համարում։ Նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը խստորեն վերահսկում էր այդ թեման և Apple-ի սարքավորումները պոռնոգրական նյութերից ազատ ու անկախ էր համարում։
Թիմ Կուկը վստահեցրել է, որ իր կարծիքը չի առնչվի ընկերության հիմնարար սկզբունքների հետ, իսկ արգելված նյութերի դիտումը համարում է յուրաքանչյուրի անձնական խնդիրը։ Բացի այդ, Apple-ի ղեկավարությունն անհնար է համարում արգելել պոռնոգրական նյութերի ամբողջ կոնտենտը, և վաղ թե ուշ շատերը կփորձեն շրջանցել պաշտպանությունն ու արգելափակումը։