Բրիտանա-նիդեռլանդական նավթագազային Royal Dutch Shell ընկերությունը հրապարակել է Sky կլիմայական ծրագիրը, որը ներառում է գործողությունների հաջորդականությունը, որ պիտի որդեգրի համաշխարհային հասարակությունը Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար՝ գրում է The Washington Post-ը:
Փարիզյան համաձայնագրի հիմնական խնդիրը երկրի ջերմաստիճանի աճը մինչարդյունաբերական դարաշրջանի համեմատությամբ 2°C-ի սահմաններում պահպանելն է: Sky-ի սցենարի համաձայն՝ նաֆթի գլոբալ օգտագործումը գագաթնակետին կհասնի 2020թ., կսկսի նվազել 2030թ., ներկա մակարդակից ներքև ցուցանիշ կգրանցի 2040թ. և 90%-ով կկրճատվի 2070թ.-ին մոտ: 2040թ.-ից հետո կտրուկ անկում կապրի նաև բնական գազի օգտագործումը: 2070թ. ատոմային էներգիայի օգտագործման ծավալը կաճի ավելի քան երեք անգամ: