Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Սերժ Սարգսյանն ամենակարողն է. Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։

-Տիկին Համբարձումյան, Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ակնարկեց, որ կառաջադրվի վարչապետի պաշտոնում մեկ հավելումով, որ պետք է պատրաստել երիտասարդ սերնդին։ Որպես գործարար՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում այն դեպքում, երբ շատերի գնահատմամբ, տնտեսությանը չի տիրապետում։

-Ո՞վ է ասում, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում տնտեսությանը։ Նա շատ լավ տիրապետում է, ամեն ինչ գիտի։ Կարծում եմ՝ եթե այսօր Սերժ Սարգսյանը ուզենա թե՛ վարչապետի, թե՛ նախագահի պաշտոնում, իսկապես կանի ամեն ինչ, միայն ցանկություն է պետք։ Անկեղծ ասած՝ այսօր նա ամենակարողն է։

-Ի՞նչ եք ակնկալում, որ նա կանի, որ մինչև հիմա չի արվել վարչապետերի կողմից։

-Այս տարիներին նա նախագահ էր և իր ժամանակը չէր բավականացնում։ Բոլոր վարչապետերն էլ փորձել են ինչ-որ մի բանի հասնել, բայց քանի որ մեզ մոտ նախագահական համակարգ էր, դժվար էր ծրագրերը կյանքի կոչել, իսկ հիմա, քանի որ տնտեսությամբ ամբողջովին նա է զբաղվելու, կարծում եմ՝ նա ամեն ինչ գիտի և կարող է երկիրն այս վիճակից հանել, եթե ցանկությունը մեծ լինի։

Գործարարները միշտ մեղադրել են վարչապետերին, Սերժ Սարգսյանն էլ միշտ սլաքն ուղղել է վարչապետերի ուղղությամբ։ Հիմա, երբ նա անմիջական պատասխանատուն է լինելու այս ամենի համար, արդյո՞ք կարողանալու է այս ամենի «տակից դուրս գալ»։

-Այո։ Արդեն վարչապետն է պատասխանատու լինելու բոլոր հարցերի հետ կապված։

-Տեսակետ կա, որ խաղի նոր կանոններ հնարավոր չէ հաստատել, քանի որ այս համակարգը թույլ չի տալիս, որ նա գնա, նրա հաստատած խաղի կանոնները ձեռնտու են օլիգարխներին, գործարարներին։

-Ես կարծում եմ՝ խաղի կանոններ փոխելով պետք է գա վարչապետ։

-Նման կամք տեսնո՞ւմ եք։

-Այս պահին չեմ տեսնում այդ կամքը, բայց գուցե վարչապետ դառնալուց հետո տեսնեմ։ Հույսով սպասում ենք, որ դաշտը կկարգավորվի, և եթե չկարգավորվի դաշտը, ոչինչ չի փոխվի։ Իսկ եթե դաշտը կարգավորվեց, և օլիգարխները հավասար հիմունքներով մտնեն դաշտ, իմացեք, որ մենք շատ շուտով նոր Հայաստան կունենանք։ Բոլորը հույս ունեն, որ եթե նա լինի վարչապետ, այդ խաղի կանոնները կփոխվեն։ Վարչապետերը այն ժամանակ զեկուցում էին նախագահին, հիմա նա կտեսնի։

-Ուզում եք ասել, որ նա տեղյակ չի եղե՞լ այն խնդիրներին, որոնք առկա են բիզնես դաշտում։

-Բաներ կա՝ տեղյակ է եղել, բաներ կա՝ տեղյակ չի եղել։

-Որպես գործարար՝ ի՞նչ խնդիրների լուծում եք ակնկալում նրանից։

-Ես կուզենայի, որ առաջնահերթ ուշադրություն դարձնեն մանր և միջին բիզնեսի վրա, որ ծաղկի Հայաստանը։ Եվ ես կուզենայի, որ անպայման հարկային դաշտում փոփոխություններ լինեն։ Թող վերցնեն Միացյալ Նահանգների, Դուբայի, Էմիրաթների օրենքները։ Շատ կուզեի, որ նմանատիպ փոփոխություն լինի հարկային դաշտում։

-Կարեն Կարապետյանն էլ չկարողացա՞վ որևէ կերպ այդ փոփոխությունները կյանքի կոչել։

-Կարծում եմ՝ չկարողացավ, քանի որ պետք է զեկուցեր նախագահին, իսկ ժամանակը քիչ էր, և միջին լուծում էին փորձում գտնել, իսկ դրանից գործարարը հոգնում է։ Իսկ հիմա անմիջապես վարչապետն է նա լինելու, նա է զբաղվելու, արդեն բոլորին հավասար աչքերով պետք է նայել։ Հույսով սպասում են համակարգի առողջացմանը և վարչապետի ծրագրերին։

Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան բիզնեսներ են փակվել։ Քայլեք փողոցներով և կտեսնեք, թե որքան բիզնեսներ են փակվել, որքան տարածքներ են վաճառվում, ինչը ցույց է տալիս, որ երկրի վիճակը վիճակ չի։ Հիմա տեսնում եմ, որ եթե նախկինում գոնե Երևանում մարդիկ կարողանում էին ապրել, հիմա տեսնում եմ, որ բոլորը վաճառում են և մեկնում։ Եթե փոքր և միջին բիզնեսը զարգանա, արտագաղթը կկանգնի, եթե նորմալ հարկային դաշտ լինի, արտագաղթը կկանգնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում