Վրաստանն ու Ռուսաստանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել Ժնևյան բանակցությունների ժամանակ:
Հինգշաբթի առավոտյան Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունը մեղադրել է Ռուսաստանին «ապակառուցողականության» և «սադրիչ հայտարարությունների» մեջ՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, ԵՄ-ի, Աբխազիայի և հարավային Օսեթիայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների ժամանակ:
Չորեքշաբթի ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Ռուսաստանին ու Վրաստանին չի հաջողվել համաձայնեցնել «Ուժի չկիրառման վերաբերյալ» համատեղ հայտարարության տեքստը:
Մոսկվան մերժել է Թբիլիսիի առաջարկը տեքստում ներառել 2008 թվականի օգոստոսի 12-ի՝ «Սարկոզի-Մեդվեդևի» համաձայնագրի դրույթների մասին հիշատակումը՝ Աբխազիայից և Հարավային Օսեթիայից ռուսական զորքերը հանելու վերաբերյալ:
ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Իմնաձեն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ, Ռուսաստանի պատասխանատվության տակ է դրել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի գրավյալ տարածքներում քաղաքացիների մշտական սպանություններն և կտտանքները: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին էր հայտարարել, որ Ռուսաստանն է իրականացնում գրավյալ տարածքների վերահսկողությունը, իսկ դա նշանակում է որ պետք է պատասխանատվություն կրի այնտեղ կատարվող դեպքերի համար: