iPhone-ների օգտատերերն առնվազն 59 դատական հայց են ներկայացրել Apple-ի դեմ՝ կապված սմարթֆոնի հին մոդելների ծրագրերի դանդաղ աշխատանքի հետ, ինչը կանխամտածված է արված։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Պահանջվող փոխհատուցումների գումարը չի հստակեցվում։
2017-ի վերջին Apple-ը խոստովանել է, որ իր սարքավորումների հին մոդելներում դանդաղեցրել է iOS օպերացիոն համակարգի աշխատանքը։ Ընկերությունում դա բացատրել են իոնալիթիումային մարտկոցների աշխատանքը երկարաձգելու մասին մտահոգությամբ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են հզորությունը։ Այսպիսով, ընկերությունում ցանկացել են երկարաձգել սմարթֆոնների մարտկոցների աշխատանքը։