Բրիտանական EasyJet ավիաընկերության երկու օդաչուները որակազրկվել են։ Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ տղամարդկանցից մեկը թռիչքի ընթացքում արված տեսագրություն է հրապարակել։
«Տեսանկարահանելիս ինքնաթիռը բարեհաջող թռչում էր՝ ավտոպիլոտի օգնությամբ»,-իր հաղորդագրությունում վստահեցրել է EasyJet-ը։ Սակայն ընկերությունում նաև ընդգծել են, որ օդաչուների վարքագիծը «չի համապատասխանում բարձր չափանիշներին»։
Փարիզից Մադրիդ թռիչքի ընթացքում արված տեսագրությունում երևում է, թե ինչպես է երկրորդ օդաչուն պարելով լրացնում փաստաթղթերը։