«Երկիր ծիրանի» կուսակցությունը նախօրեին բաց նամակով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպաններին:
«Հայաստանը սահուն կերպով անցում է կատարում ավտորիտարիզմից` վերահսկվող ժողովրդավարությունից դեպի տոտալիտարիզմ»,- Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այս բռնապետական համակարգը ուզում է փակել վագանու և կառավարության նիստերը:
Նրա խոսքով՝ դեպի տոտալիտարիզմ ընթացող ճանապարհը նաև սկիզբ առավ Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման տապալումից հետո, որը դարձավ կեղծված սահմանադրական հանրաքվե, որի հիմքում է ընկած նույն անձի կողմից որպես պետության առաջին դեմք պաշտոնավարման շարունակականության ապահովումը:
Փոստանջյանը նաև տեղեկացրեց, որ միջազգային կառույցներից դեռևս բովանդակային պատասխան չենք ստացել, միայն տեղեկացրել են, որ նամակները ստացել են: