Facebook-ը օգտատերերի համար հասանելի կդարձնի գաղտնիության վերահսկման նոր միջոցները և կթեթևացնի հավելվածում համապատասխան կարգավորումների փնտրումը։
Facebook-ի հավելվածում գաղտնիության կարգավորումների արագ հասանելիության կոճակ կավելանա։ Դրա օգնությամբ հնարավոր կլինի դիտել փնտրման հարցումները և վերջին հրապարակումները, որոնցով կիսվել է օգտատերը, փոխել գովազդի կարգավորումները, ինչպես նաև կարգավորել հրապարակումների և անձնական տեղեկությունների տեսանելիությունը։
Սոցցանցը նաև հնարավորություն կավելացնի ջնջելու բոլոր տվյալները, որոնք օգտատերը բեռնել է Facebook-ում, արխիվացնել դրանք բեռնելու համար կամ տեղափոխել ինֆորմացիան, ներառյալ ֆոտոներն ու կոնտակտները՝ այլ ծառայության վրա։