Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ–գնդապետ Զաքիր Հասանովը չորեքշաբթի օրը հանդիպել է Թուրքիայի պաշտպանական ռազմաարդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրի հետ։
Կողմերը քննարկել են ռազմա–տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները և մտքերի փոխանակություն են արել ռազմական արդյունաբերության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։