Walmart սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը որոշում է ընդունել իր 5 000 խանութներում Cosmopolitan ամսագիրն այլևս չվաճառելու վերաբերյալ:
Սեքսուալ շահագործման գծով ազգային կենտրոնի ներկայացուցիչ Հեյլի Հալվերսոնը հայտարարել է, որ այժմ Walmart-ի գնորդները կարող են իրենց գնումները կատարել առանց «ստորացուցիչ և վիրավորական նյութերը» տեսնելու անհրաժեշտության:
Կենտրոնի ներկայացուցչի խոսքերով Cosmopolitan ամսագիրը լցված է հոդվածներով, որոնք խրախուսում են պատանիների վաղաժամ սեքսուալ կյանք վարելու և պոռնոֆիլմեր դիտելու վտանգը: Ինչպես նաև ամսագիրը տարածում է խմբակային սեքսը և վտանգավոր սեքսի այլ ձևեր: