Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլիի հրավերով պաշտոնական այցով Անկարա ժամանած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Խուլուսի Աքարի հետ: Այդ մասին գրում է trend.az-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը և տարածաշրջանի ռազմաքաղաքական դրությունը:
Հասանովի այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Թուրքիայի ռազմաքաղաքական և այլ պետական կառույցների ղեկավարների հետ:
Մարտի 31-ին եռակողմ հանդիպում է ծրագրված Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների միջև, որը կանցկացվի Գիրեսուն քաղաքում: