Ապրիլի մեկից, վերակազմավորման արդյունքում, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում նոր կառուցվածքային միավորներ են ստեղծվելու:
Փոփոխությունների համաձայն՝ ԱԳՆ-ում Եվրաինտեգրման գլխավոր տնօրինություն է ստեղծվելու:
Եվրաինտեգրման դեպարտամենտի պարտականությունը Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացի օժանդակությունն է լինելու:
Փոփոխության համաձայն՝ ԱԳՆ-ում առաջին անգամ ստեղծվելու է նաև ՆԱՏՕ-ին ինտեգրվելու դեպարտամենտ, որի հիմնական խնդիրը լինելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանն աջակցությունը և համակարգումը:
Կառավարության, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության առաջնահերթությունը լինելու է հասարակության հետ մարտավարական հաղորդակցության բարելավումը և ապատեղեկատվության դեմ էֆեկտիվ պայքարը: Այս նպատակով ԱԳՆ-ում ստեղծվում է մարտավարական հաղորդակցության դեպարտամենտը, որի խնդիրը հաղորդակցման պլանավորումն է՝ երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին համապատասխան, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհին հանրության տեղեկացումը, հաղորդակցման մարտավարության կիրառումը և այլն: