Ուզբեկստանի Նամանգանի մարզի հիվանդանոցում մահացել է երիտասարդներից մեկի հայրը, որոնք զոհվել են՝ փոսից iPhone-ը դուրս բերելու փորձի ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ուզբեկստան»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի, մարտի 25-ին։ Տեղի ժամանակով՝ 22։00-ին Բ․ Ռահմաթովը բակում գտնվող զուգարանում կորցրել է հեռախոսը։ Հեռախոսը զուգարանում գտնվող փոսից դուրս բերելու համար նա կանչել է հարևանին՝ Է․ Նիազովին, և նրա օգնությամբ փոսն է իջել, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը։ Հարևանը ևս իջել է փոսը, սակայն նա ևս, թունավոր գազերի հետևանքով, կորցրել է գիտակցությունը։ Տղամարդկանց օգնության է շտապել Ռահմաթովի հայրը, որը ևս գազով թունավորվել է։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ-ի աշխատակցները երեք տղամադկանց փոսից դուրս են բերել։
Գազով թունավորվելու հետևանքով Նիազովն ու Ռահմաթովը տեղում մահացել են, իսկ Ռահմաթովի հայրը հոսպիտալացվել է։ Չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը՝ նա գիտակցության չգալով, հիվանդանոցում վախճանվել է։