Տղամարդիկ և կանայք միմյանցից միայն արտաքին տեսքով չեն տարբերվում։ Մենք նաև տարբեր կերպ ենք մտածում։
Տղամարդկանց և կանանց ուղեղի միջև տարբերությունն ապացուցում են նաև ուղեղի սքանավորման տվյալները։
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները՝ բժիշկ Ռագինի Վերմայի հետ միասին, 428 տղամարդու և 521 կնոջ մասնակցությամբ հետազոտություն են իրականացրել։
Գիտնականները պարզել են, որ կանանց մոտ աջ և ձախ կիսագնդերի միջև կապն ավելի լավ է։
Տղամարդկանց շրջանում հատկապես ակտիվ է ուղեղիկը, որը պատասխանատու է հավասարակշռության կարգավորման համար։ Տղամարդիկ ավելի արագ են ընկալում և մշակում տեղեկությունը։
Կանայք ավելի լավ են ընկալում տեսողական տեղեկությունը։
Կանանց և տղամարդկանց ուղեղի տարբերություններն ի ծնե չեն, դրանք հայտ են գալիս ժամանակի ընթացքում։ Այդ տարբերությունները 13 տարեկանից փոքր աղջիկների կամ տղաների մոտ գրեթե չեն նկատվել։