Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

ԱԱԾ Գորիսի բաժնի պետի քույրը հարբած վիճակում մտել է Գորիսի ոստիկանություն, հայհոյել է, պոկել ոստիկանի ուսադիրը

Մարտի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի բնակչուհի՝ 32-ամյա Լիանա Ջավահիրյանը ոչ սթափ վիճակում այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին և ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը և պահանջել, որպեսզի դուռը բացեն։ Ջավահիրյանի առջև դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք և հայհոյանքներ տեղացել ոստիկանության աշխատակիցների հասցեին, ու երբ նրան փորձել են կարգի հրավիրել, հիստերիկ պահվածքով հարձակվել է հերթապահ մասի տեսուչ, օրվա հերթապահ Վահան Աղայանի վրա և համազգեստի վրայից պոկել ուսադիրը։

Ջավահիրյանը մոտ 30 րոպե շարունակել է աղմուկ բարձրացնել, սեռական բնույթի հայհոյանքներ տալ ոստիկանության ծառայողների հասցեին։

Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Երեկ այս միջադեպից հետո տեղեկություն տարածվեց, որ Լիանա Ջավահիրյանը նախկինում 4 անգամ դատված է եղել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և ստորագրությամբ բաց է թողնվել։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Լիանա Ջավահիրյանը Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի հարազատ քույրն է։
Հիշեցնենք, որ Կարեն Ջավահիրյանի մյուս քույրն էլ՝ Քնարիկ Ջավահիրյանը, և մայրը խարդախության միջոցով մոտ 6 տասնյակ գորիսեցիների անուններով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են վերցրել, և հիմա տուժած գորիսեցիները որևէ կերպ չեն կարողանում արդյունքի հասնել. իրենց գունքը, բնակարանները կալանքի տակ են, իրենց վրա պարտավորություն է դրված վճարել այդ վարկերը, իսկ ԱԱԾ պետի ազգականները՝ մայրը և քույրը, որևէ կերպ չեն անցնում քրեական գործով, որը ներկայումս քննում է ՊԵԿ-ի քննչական ծառայությունը։ Եվ սա այն դեպքում, երբ բոլոր տուժածները իրենց բացատրությունների, հարցաքննությունների մեջ շատ հստակ նշում են, թե ինչպես են դարձել ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր ու քրոջ զոհը, ինչպես են ամիսներ շարունակ Ջավահիրյանների դռները ընկած խնդրել՝ մարել վարկը, որպեսզի իրենք իրենց ունեցվածքը չկորցնեն, բայց ապարդյուն։

Փաստորեն ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը բավական ունիկալ ընտանիք, ազգականներ ունի։ Քույրերից մեկը նախկինում 4 անգամ դատապարտված սկանդալների սիրահար է, մյուսը՝ խարդախությունների մեծ վարպետ։ Իսկ նրանց մայրը ևս ոչնչով հետ չի մնում։ Ուշագրավ է, սակայն, որ բոլոր դեպքերում էլ Ջավահիրյանները անպատիժ են մնացել՝ թերևս պայմանավորված Կարեն Ջավահիրյանի պաշտոնով և կապերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում