Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել, հաղորդում է «Ռեգիոն 64»-ը: Միջադեպը տեղի է ունեցել «Էնգելս-Երշով-Օզինկի» ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի վրա՝ Նովոռոսլյաևվկա գյուղի մոտակայքում, որտեղ «ՎԱԶ -21010»-ը բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին (վարորդը՝ 1987 թվականին ծնված):
«ՎԱԶ -21010»-ի ղեկին 1991 թվականին ծնված Արմեն Ղազարյանն էր: Նախնական տվյալներով՝ նա չի կարողացել կառավարել ղեկը և, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատվածի վրա, բախվել բեռնատարին: Ավտովթարի հետևանքով մարդատարի վարորդը և նույն մեքենայում գտնվող ուղևոր Սերյոժա Հարությունյանը (1990 թ.) կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստացել: