Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը այսօր պաշտոնական այցով ժամանել է Բաքու, ըստ «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Մահմուդ Ահմադինեժադը և Իլհամ Ալիևը ընդգծել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում հաջողությամբ զարգանում են, և դրանց հետագա զարգացմանը կնպաստի նաև Իրանի նախագահի ներկայիս այցը: Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ և միջազգային հիմնախնդիրների շուրջ:
Հիշեցնենք, որ Բաքվում Իրանի նախագահը վաղը մասնակցելու է Մերձկասպյան պետությունների ղեկավարների հանդիպմանը: