Մարտի 21-ից Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի մեծահասակ մարզիկներն իրենց ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում:
Մարզումներն իրականացնում է Ֆեդերացիայի փոխնախագահ սենսեյ Արմեն Գրիգորյանը: «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն»-ի բժիշկների անմիջական վերահսկողության ներքո՝ մարզիկները պատրաստվում են ապրիլի 7-8-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առջնությանը: