Սանտա Քրուզը փոքրիկ քաղաք է Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիա) մերձակայքում։ Այստեղ հողը թանկ է վաճառվում՝ անկախ նրանից, թե ինչպիսի անցյալ է ունեցել։ Օրինակ՝ նախկին նուդիստական լողափը, որը երկու կողմերից շրջապատված է ժայռերով, այժմ վաճառվում է 35 մլն դոլարով։
Երկրի այս գողտրիկ անկյունը Խաղաղ օվկիանոսի ափին է և 70․82 հեկտար է զբաղեցնում։ Red White & Blue Beach անունով հայտնի նուդիստական լողափն այստեղ գործել է մինչև 2000-ականների վերջը։
Իսկ այժմ տարածքը գնորդ է փնտրում։