Ուկրաինացի մարմնամարզիկ Օլեգ Ստեպկոն, որը ելույթ էր ունենում Ադրբեջանի դրոշի ներքո, պաշտոնական մրցումներում այսուհետև կներկայացնի Ռուսաստանը:
Ստեպկոն հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից ստանալով ռուսական անձնագիր:
Այս մարմնամարզիկը երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի: 2015 թվականին նա Ադրբեջանի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: