Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Ո՞վ և ինչպե՞ս լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանի վարչապետությունը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խորհրդարանական բոլոր չորս ուժերին մեղադրել է Սերժ Սարգսյանի իշխանությունը երկու էտապով լեգիտիմացնելու մեջ: Խոսքն, անշուշտ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ու խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին է, որոնք, ըստ էության, ընդունվել են այս ուժերի կողմից:

Իհարկե, Զուրաբյանի ակնարկն առաջին հերթին վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, որն այս օրերին մտադիր է փողոցային պայքար ծավալել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջով: Զուրաբյանն ակնարկում է, որ անթույլատրելի է մի ձեռքով ընդունել Սարգսյանի լեգիտիմությունը, մյուսով պահանջել նրա հեռացումը:

Քաղաքական, քաղաքագիտական առումով ՀԱԿ փոխնախագահն իհարկե միանգամայն ճիշտ է: Այնուամենայնիվ, այս համատեքստում միանգամայն տեղին է քննարկել հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը չէր կարող իր իշխանությունը վերարտադրել հին Սահմանադրության պարագայում: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այդ հանգամանքը Սարգսյանին չէր խանգարի, և բերում է Ռուսաստանում խաղարկված Պուտին-Մեդվեդև սցենարը, երբ վերջինս չորս տարի նախագահ դարձավ վարչապետ Պուտինի փաստացի վարչապետության պարագայում:

Փաշինյանի փաստարկն այնքան էլ ամուր չէ: Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանում դե ֆակտո և դե յուրե իշխանության դիսբալանսը 1999-ի հոկտեմբերի 27-ին հանգեցրել է արյունոտ հանգուցալուծման: Չկա որևէ երաշխիք, որ այդ արյունոտ նախադեպը չի կրկնվի: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության գործընթացն ուղեկցվել է համակարգային «ֆիլտրումների» գործընթացով, որի իմաստն իշխանությունը սեփական տեսակետ և ամբիցիա ունեցող գործիչներից մաքրելն էր: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը իշխանության ներսում բացառել էր նույնիսկ «Մեդվեդևների» գոյությունը, ինչն անգամ տեսականորեն բացառում էր ռուսական սցենարի կրկնությունը: Սեփական իշխանությունը վերարտադրելու համար Սերժ Սարգսյանին մնում էր դիմել ադրբեջանական կամ թուրքմենական տարբերակին, երբ լեգալ կամ այլ ճանապարհով վերացվում է երկու անգամից ավելի չնախագահելու սահմանադրական տաբուն: Նման «ասիականացում» Սերժ Սարգսյանն իրեն թույլ տալ չէր կարող, որովհետև դա կնշանակեր բաց առճակատում Արևմուտքի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հատկապես ԼՂ խնդրում, մանավանդ, որ Հայաստանի հասարակությունն ունի քաղաքացիականության որոշակի պոտենցիալ:

Ճիշտ հակառակը՝ Սարգսյանն ընտրեց վերարտադրության, այսպես կոչված, «եվրոպական» տարբերակը, որի պարագայում միջազգային հանրությանը գայթակղեց ավելի դեմոկրատական մոդելի անցնելու տեսլականով, իսկ երկրի ներսում խաղից դուրս վիճակում թողեց իր հիմնական մրցակիցներին՝ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին, ովքեր իշխանություն վերադառնալու նվազագույն շանս ունեին միայն նախագահական ինստիտուտի պահպանման պարագայում:

Ստացվում է՝ Լևոն Զուրաբյանի պնդումն ունի հիմքեր, որովհետև եթե չլինեին սահմանադրական փոփոխությունները, Սերժ Սարգսյանը չէր կարող նոր իշխանության մեջ առնվազն հավակնել առաջին դեմքի կարգավիճակին:

Սակայն նույնիսկ սահմանադրական փոփոխությունները չէին երաշխավորում Սերժ Սարգսյանի վարչապետությունը, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձևավորվեր իրական այլընտրանք, կամ գոնե նոր խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ դրվեր առանցքային ուժերից որևէ մեկի կողմից: Նման բան տեղի չի ունեցել, ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանի հեռացման պահանջն այսօր, ըստ էության, կեղծ օրակարգ է, որի շուրջ դժվար է ակնկալել քաղաքական և հանրային կոնսոլիդացիա, մանավանդ, ինչքան էլ պարադոքսալ է, հրապարակում ակտիվություն ցուցաբերած ուժերից որևէ մեկը խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ չի դրել:

Քաղաքականությունը չի սիրում էմոցիաներ, էպատաժ. դրանց էֆեկտը կարճաժամկետ է և, որպես կանոն, չի նպաստում երկարաժամկետ օրակարգերի ձևավորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում