Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, ինչից հետո հիշատակի ծառուղում տնկեց անվանական եղևնի:
Ժան Ասելբոռնի աչքից չվրիպեց Արարատ լեռան գեղեցիկ համայնապատկերը. նա լեռան ֆոնին լուսանկարվելու ցանկություն հայտնեց:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը 2015թ. մայիսի 6-ին ընդունած բանաձևով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: