Բաթումիում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 9-րդ տուրում միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը, Արտաշես Մինասյանը: Հաղթանակներ տոնեցին Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Միքայելյանը, Շանթ Սարգսյանը:
Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանն ունեն 6-ական միավոր և առաջատարից հետ են մեկ միավորով:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: