Space X Falcon 9 հրթիռի արձակումը իոնոլորտում հանգեցրել է 900 կիլոմետրանոց անցքի ձևավորմանը։ Այս մասին ասվում է Թայվանի ազգային համալսարանի գիտնականների հետազոտությունում, գրում է Tech Times-ը։
Աշխատանքում նշվում է, որ բեռի հարաբերականորեն ոչ ծանր քաշը թույլ է տվել հրթիռն արձակել գրեթե ուղղահայց հետագծով։
Արդյունքում ձևավորվել է ոչ թե V-աձև, այլ կլոր հարվածային ալիք, որը շարժիչից արտանետված գազերի հետ միասին հանգեցրել է իոնոլորտի թաղանթում անցքի ձևավորմանը։ Նշվում է, որ այն պահպանվել է մի քանի ժամ շարունակ։
Գիտնականները նշում են, իոնոլորտում նման անցքերը կարող են GPS համակարգերի խափանման պատճառ դառնալ։