Մինչ Անջելինա Ջոլին պատրաստվում է իր չորրորդ ամուսնությանը, Բրեդ Փիթը նախընտրեց նախկին կնոջ մոտ վերադառնալ, գրում է New Idea-ն։
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Ջորջ Քլունին առաջինն էր, ով զանգահարել է Բրեդ Փիթին, երբ Ջոլիի հետ նրա ամուսնությունն կործանվում էր։
«Երբ Ջենը և Ջասթին Թերուն հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, Քլունին Բրեդ Փիթին համոզեց Ջենի հետ կապի դուրս գալ և իրենց հարաբերություններին ևս մեկ հնարավորություն տալ»,-ասել է աղբյուրը։
Նշվում է, որ երկար ժամանակ անց Բրեդը և Էնջին առաջին անգամ հանդիպել են Բևերլի Հիլսում, երեկույթներից մեկի ընթացքում։
«Ծրագրվում էր հետո Ջենի տուն գնալ, խմել։ Ջորջն ուղղակի Բրեդին այնտեղ տարավ։ Երեկոն, որը նրանք միասին անցկացրեցին, լուռ էր ու հանգիստ։Նրան անցյալն են հիշել և ծիծաղել՝ ինչպես հին ու բարի ժամանակներում, բայց հիմա ավելի լավ է»,-հավելել է աղբյուրը։