Facebook-ի օգտատերերի տվյալների արտահոսքի հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո ընկերությունը ողջ ուժով փորձում է շտկել իրավիճակը: Այսօր հայտարարություն է տարածվել լրահոսում նոր ալիքի մեկնարկի մասին, որը շեշտը կդնի տեղական լրահոսի վրա՝ գրում է tehnot.com-ը:
Facebook-ի լրահոսը ձևավորվում է ալգոռիթմով, այսինքն՝ թոփ նորությունների մեջ հայտնվում են նրանք, որոնք ավելի շատ հավանումների և մեկնաբանությունների են արժանանում: Դրա հետևանքով թոփ նորություններ են դառնում հիմնականում քաղաքական նորությունները, ինչը, օրինակ, շատերի կարծիքով, որոշիչ դեր խաղաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի գործում:
Նոր համակարգը թույլ կտա մատուցելու օգտատերերին ավելի շատ տեղական նորություններ. Facebook-ը ենթադրում է, որ դա մարդկանց թույլ կտա իրենց ավելի շատ վերաբերող հարցերին առնչվել: