Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թբիլիսին հերթական նախազգուշացումն է ստացել Բեռլինից և Փարիզից

Գերմանիան արտաքսել է Վրաստանի քաղաքացիների հերթական խմբին։ Այս անգամ հատուկ չվերթով Թբիլիսի է ուղարկվել 50 մարդ, որոնք փորձել են փախստականի կարգավիճակ ստանալ։ ԵՄ առաջնորդները՝ Գերմանիան և Ֆրանսիան Վրաստանին զգուշացրել են առանց մուտքի արտոնագրի ռեժիմի «մեխանիզմի դադարեցման» բարձր հավանականության մասին։

Փետրվարի սկզբին Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա հողի նախարարների կաբինետի անդամ Յոհախիմ Շտամպը պահանջել է դադարեցնել Վրաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը։ Նրա խոսքով՝ պատճառը փախստականի կարգավիճակ ստանալ փորձող անձանց թվի աննախադեպ մեծացումն է և վրացական հանցախմբերը, որոնք Գերմանիայի համար խնդիր են դարձել։ Նմանատիպ նկատողություննեոր Թբիլիսին ստացել է նաև Եվրահանձնաժողովից։

Մարտի սկզբին միգրացիայի հետ կապված հարցերը քննարկելու համար Թբիլիսի են ժամանել Գերմանիայի ԱԳՆ և ՆԳՆ ներկայացուցիչները։ Նրանք պաշտոնապես հայտարարել են, որ Բեռլինը կրճատում է Վրաստանի քաղաքացիների՝ ապաստան ստանալու համար քննարկվող հայցադիմումների քանակը։

Մի քանի օր անց Ֆրանսիայի դեսպան Պակսալ Մոնյեն հայտարարել է, որ ապաստան ստանալու համար բոլոր հայցադիմումները կմերժվեն, քանի որ դրանք բավարարելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։ Վրաստանը ոչ պատերազմական, ազատ, ժողովրդավարական և զարգացող երկիր է։

Վրաստանի ղեկավարությունն արձագանքել է իրավիճակին՝ խոստանալով աշխատել բնակչության՝ տեղեկացված լինելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում