Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

1998 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում 15-ամյա տղան քրոջ հետ դաժանաբար սպանել է վաշխառու կնոջը, հափշտակել է կես միլիոնի ոսկեղեն, փող և պարտքացուցակը

1998 թվականի փետրվարի 10-ին 22-ամյա Վարդուհին 15-ամյա եղբոր՝ Արամի, ու ավագ եղբոր կնոջ՝ Քրիստինեի հետ գնացել էր Էրեբունիում ապրող ծանոթ վաշխառու կնոջ տուն՝ տոկոսով փող վերցնելու:

Մի անգամ Վարդուհին արդեն նույն տատիկից փորձել էր տոկոսով 500 դոլար վերցնել: Գրավի հարցում համաձայնության չէին եկել, Վարդուհին 400 դոլարը վերադարձրել էր, վերցրել էր միայն 100 դոլարը:

Բայց շուտով նրանց ընտանիքին էլի փող էր պետք եղել: Ու Վարդուհին եղբոր և հարսի հետ նորից վաշխառու տատիկի դուռն էր թակել:

Տարեց կինը, ինչպես բնորոշ է վաշխառուներին, խիստ զգուշավոր էր՝ ամեն մարդու առաջ դուռը չէր բացում: Սակայն «Վարդուհիկին» նա տատիկային ջերմությամբ էր վերաբերվում, չնայած փողային հարցերում նրա հետ ևս մնում էր վաշխառուական իր դերի մեջ:

Վարդուհու առաջ իր դուռը բացելով՝ տարեց կինը լսել էր նրա խնդրանքը՝ պարտքով փող տալու վերաբերյալ: Կինը սկզբում, իր սովորության համաձայն, ասել էր. «Փող չունեմ»: Հետո խոսել էր տոկոսի, գրավի ու նման բաների մասին, որոնք զայրացուցիչ էին Վարդուհու ու ոչ այնքան հասկանալի՝ նրա կրտսեր եղբոր համար: Հնարավոր է, որ կինը ավելորդ խրատաբանության էր անցել, նախկին պարտքը՝ հարյուր դոլարն էր պահանջել:

Վարդուհու համբերության բաժակը լցվել էր: Նա որոշել էր բացել խաղաթղթերը՝ տեղնուտեղը բռնություն էր գործադրել ու տարեց կնոջ աչքը վախեցրել:

Հանցագործության գործիք նրանք իրենց հետ չէին տարել, միգուցե սպանություն չէին էլ ծրագրել՝ երեքով ուղևորվելով տոկոսով փող տվողի տուն՝ գումար ձեռք գցելու: Տեղում հասկացել էին, որ իրենց որևէ հատուկ գործիք հարկավոր էլ չէր՝ տան ներսում այնքան առարկաներ կային, որ կարող էին օգտագործվել որպես հանցագործության գործիք…

Վարդուհին սկզբում ձեռքն էր առել տանտիրուհու բնակարանի հեռախոսը (ո՛չ բջջային) և ուժգին հարվածել էր տատիկի գլխին:

Ծանրաշարժ կինը, որ նման բանի չէր սպասում, հանկարծակիի էր եկել, կորցրել հավասարակշռությունն ու վայր էր ընկել: Նրա գլխից արյուն էր հոսել:

Կինը վախեցել էր: Փոխել էր խոսելու տոնը, սկսել էր խնդրել, որ իր թոռների տարիքի երեխաներն իրեն չխփեն:

Վարդուհու եղբայրը նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել: Տանտիրուհուն վախեցնելու համար նա՝ 15-ամյա տղան, ձեռքերով խեղդել էր տանտիրուհու սիրելի շնիկին: Սպառնացել էր. «Քեզ էլ կխեղդենք էսպես, եթե փողերիդ տեղը չասես»:

Այդպես՝ տղան բացահայտել էր իրենց այցելության նպատակը՝ ավազակության էին գնացել…

Հետո տղան մոխրամանը սեղանից վերցրել ու թափով խփել էր տանտիրուհու գլխին: Ընկած կինը գոռացել էր:

Քույր ու եղբայր գործի էին դրել սեղանի սփռոցը՝ մի ծայրը մտցրել էին կնոջ բերանը, մյուս ծայրը փաթաթել էին պարանոցին, գլխին… Հնարավոր է՝ որոշ չափահասների մտքով էլ չանցնի սպանության նման եղանակ՝ սփռոցով սպանություն…

Կնոջ մահը վրա էր հասել թթվածնային սուր քաղցից: Հարուստ իր տանը, որտեղ պարտքացուցակներ կային, գրավադրված արժեքավոր իրեր, ոսկեղեն, գումարներ, տարեց կինը թթվածնային քաղցից էր մահացել…

Քույր ու եղբայր բնակարանը տակնուվրա էին արել ոչ միայն ոսկեղեն ու գումարներ, այլև պարտքացուցակը գտնելու նպատակով՝ որ իրենց անունը իրավապահների ձեռքը չընկնի…

Պարտքացուցակը հայտնաբերել էին մի հասարակ սև տոպրակի միջից, հափշտակել էին նաև ոսկեղեն ու փող՝ 501 հազար 400 դրամ ընդհանուր արժողությամբ:

Քույր ու եղբոր կատարած գործողությունների ընթացքում նրանց հարսը՝ Քրիստինեն, ըստ իրենց իսկ ցուցմունքների, ոչնչի չէր մասնակցել, քարացել-մնացել էր մի անկյունում: Հետագայում ասել է, թե վախից էր քարացել ու չէր կարողանում ծպտուն հանել:

Հափշտակված ավարից, իր խոսքերով, Քրիստինեն ոչինչ չէր վերցրել: Նրան մնացել էր միայն սարսափի՝ օրեցօր աճող զգացողությունը…

Սպանված վաշխառուի տանից դուրս գալով՝ Վարդուհին փակել էր դուռը, բանալին նետել էր մոտակա տներից մեկի պարտեզը:

Տուն հասնելուն պես Վարդուհին պարտքացուցակը այրել էր: Ոսկեղենի մի մասը մորն էր տվել ու պատմել էր, թե ինչ են արել: Ոսկեղենի մի մասն էլ վաճառել էին՝ «120, չէ, չէ, 144 դոլարով… Մեծ ախպորս փող էր պետք…»,- ասել էր Վարդուհին նախաքննության սկզբում:

Սպանված կնոջը հայտնաբերել էին սպանությունից երեք օր անց՝ փետրվարի13-ին: Նրա մոսկվաբնակ դուստրն ասել էր, թե պատկերացում չունի՝ մոր տանը ինչքան գումար, ոսկեղեն կարող էր լինել : Պարտքացուցակներն էլ չկային: Այնպես որ՝ այդպես էլ անհայտ էր մնացել՝ իրականում ինչքան գումար ու ոսկեղեն էր հափշտակվել այդ տանից…

Վարդուհին եղբոր ու հարսի հետ բռնվել էր սպանությունից ուղիղ մեկ շաբաթ հետո՝ փետրվարի 17-ին:

Նրանք խոստովանել էին իրենց կատարածը, մանրամասն նկարագրել էին, քննչական փորձարարության ժամանակ տեղում ցույց էին տվել՝ ինչ են արել, ինչպես են արել:

Փետրվարից մինչև սեպտեմբեր նրանք ընդունել էին իրենց մեղքը, զղջացել էին: Իսկ Էրեբունու ժողդատարանում սկսել էին ամեն բան ժխտել:

Վարդուհին դատարանում աչքի էր ընկնում շրջապատի՝ հատկապես դատարանի, դատախազի ու… հարսի՝ Քրիստինեի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով: Մյուս հարազատներին նայում էր «հերոսական» կեցվածքով ու կրկնում էր՝ հեչ չմտածեք…

Վարդուհին դատարանում հայտարարել էր. «Մեզ էստեղ նստացնողներն իրենք են նստելու»:

Կալանքի տակ չգտնվող հարսին Վարդուհին անվերջ խեթում էր հայացքով, կծու ակնարկներ էր անում: Բանն այն է, որ Վարդուհին ու եղբայրը հրաժարվել էին նախաքննական ցուցմունքներից, իսկ հարսը մինչև վերջ պնդել էր իր ցուցմունքները, դեպքի նկարագրությունը…

Վարդուհին հարսի մասին ասել էր. «Նա կաշառված է, դրա համար է մեր դեմ ցուցմունք տալիս»: Բայց նախաքննության ընթացքում Վարդուհին ու եղբայրն էլ էին նույն բաներն ասել…

Նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել նաև Վարդուհու և Արամի մայրը՝ հայտնել էր այն ամենը, ինչ պատմել էր դուստրը…

Դատարանում Վարդուհու հետ միասին իր «անվախ» կեցվածքն էր ցուցադրում նաև արդեն 16 տարին բոլորած Արամը: Հնարավոր է՝ մինչև բռնվելը կամ նույնիսկ՝ մինչև ավազակության գնալը մտածել էին, թե 15 տարեկան տղային դատ չի հասնում, երևի չգիտեին, որ օրենքը մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության, ավազակային հարձակման կատարման համար պատասխանատվություն է սահմանում 14 տարեկանից…

Օրենքի «զիջումը» ծանր հանցագործություն կատարած անչափահասին այն է, որ նա չի կարող դատապարտվել 10 տարուց ավելի ազատազրկման…

Էրեբունու ժողդատարանը Վարդուհի Թ.-ին մեղավոր էր ճանաչել ու դատապարտել 11 տարի ազատազրկման:

Արամ Թ.-ն դատապարտվել էր 9 տարի ազատազրկման:

Քրիստինե Թ.-ն հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար դատապարտվել էր 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ համաներում էր կիրառվել, և նա ազատվել էր պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում