Նկարիչ Խուլիո Սեզարը վերցնում է մարդկանց լուսանկարները և նրանց հիմքի վրա նկարում հաճելի կերպարների՝ խոշոր աչքերով, որոնք մուլտհերոսների են հիշեցնում: Համացանցի օգտատերերը պարզապես հիացած են նրա աշխատանքներով: Instagram-ում նրա էքսպերիմենտներին հետևում է ավելի քան 260 հազար օգտատեր:
Նկարչին ոգեշնչած նկարների շարքում է հայտնվել աղվանուհի Շարբաթ Գուլայի՝ National Geographic-ում հրապարակված հայտնի լուսանկարը և դերասանուհի Էլ Ֆեննինգի ժպտերես դեմքը:
Առավել զվարճալի նկարազարդումները՝ ստորև: