Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Պետրոսյանը՝ Հայաստան-Էստոնիա հանդիպման մասին

Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստան – Էստոնիա ընկերական խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում այս հանդիպումը և արդյո՞ք այն ծառայեց իր նպատակին։

-Ինչպես տեսաք՝ մեծ թվով փորձարկումներ կատարեցինք։ Անշուշտ, այն ծառայեց իր նպատակին։ Մենք մեզ խանգարեցինք այն իմաստով, որ վերջին փոխանցումը տեղ չէր

հասնում։ Չհաշված մի քանի դրվագների՝ պաշտպանությունում ամբողջ թիմը շատ լավ խաղաց։

-Ձեր գնահատականը այսօրվա խաղին։

-Կարող էր ավելի լավ լինել, բայց ընդհանուր առմամբ գոհ եմ։

-Մենկաբանեք Արամ Հայրապետյանի խաղը, ի՞նչ տպավորություն թողեց նա խաղի և մարզումների ընթացքում, և արդյո՞ք հաջորդ խաղում նույնպես նա կլինի մեկնարկային կազմում։

-Այս խաղից առաջ դեռ որոշել էինք, որ մի խաղում դարպասը կպաշտպանի Արամ Հայրապետյանը, իսկ մյուսում՝ Գոռ Մանուկյանը։ Բավական լավ խաղ անցկացրեց, և դժվար պահին կարողացավ օգնել թիմին։

Իսկ ի՞նչ կասեք նորեկ հարձակվողի՝ Նորբերտո Բալեկյանի մասին։

-Ես այս պահին դեռ այդքան էլ մեծ սպասելիքներ չունեի նրանից։ Նա դեռ երիտասարդ ֆուտբոլիստ է, վերջին մեկ ամսվա ընթացքում նա խաղային պրակտիկա չուներ։ Ամեն դեպքում որակյալ ֆուտբոլիստ է, և հուսով եմ՝ ապագայում նա մեծ օգուտ կտա մեր հավաքականին։

-Լիտվայի հետ խաղում խաղադաշտ դուրս կգանք մարտական կազմո՞վ, թե ուրիշ կազմ կլինի։

-Կարելի է ասել՝ մենք մեր մարտական կազմը դեռ փնտրում ենք։ Փոփոխություններ անպայման կլինեն։ Եթե նկատեցիք՝ մեր հարձակվողական ամբողջ ներուժը այսօր մտավ խաղադաշտ։ Էրիկ Վարդանյանի, Արազ Օզբիլիսի, Պետրոս Ավետիսյանի բացակայությունը զգացվեց։ Նրանք կարող են խաղն ավելի ակտիվացնել։

-Ինչո՞վ էր պայմանավորված Պետրոս Ավետիսյանի բացակայությունը։

-Պետրոսը վերջին պարապմունքի ժամանակ մկանային խնդիրներ ունեցավ, և մինչև վերջնական հետազոտությունը մենք չենք ուզում ռիսկի դիմել։ Էրիկ Վարդանյանի և Արազ Օզբիլիսի բացակայութան պայմաններում Պետրոս Ավետիսյանի խաղալու շանսերը մեծ էին, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։

-Կարելի՞ է ասել, որ վերջնականապես հրաժարվեցինք երեք պաշտպանով խաղից, և ինչպիսի՞ գնահատական կտաք այսօրվա պաշտպանողական քառյակին։

-Հրաժարվելը կախված է հակառակորդից և խաղի ընթացքից։ Եթե խաղն այնպես ընթանա որ մենք առաջ լինենք հաշվի մեջ, այդ մարտավարությունը կարող ենք օգտագործել։

-Պարոն Պետրոսյան, խոսում եք մեր թիմի հարձակվողական ներուժի մասին, բայց մեր հարձակման կատարմամբ չտեսանք այն խաղը, որը կարող է կոտրել նման թիմերի պաշտպանությունը, իսկ Ազգերի Լիգայում մեր մրցակիցները հիմնականում նման թիմեր են լինելու։ Արդյո՞ք այդ հարձակման ներուժը կախված է միայն կատարողներից։

-Մինչև վերջին փոխանցումը ամեն ինչ շատ լավ ստացվեց այսօր։ Սակայն հենց այդ վերջին փոխանցումը մեզ այսօր թույլ չտվեց ավելի վտանգավոր պահեր ստեղծել հակառակորդի դարպասի մոտ։ Խաղը կվերլուծենք, կփորձենք հասկանալ, թե ինչ կարելի է փոխել, բարելավել։

-Ինչպիսի՞ տպավորություն թողեց Էստոնիայի հավաքականը։

-Այնպիսի տպավորություն, ինչպիսին ունեինք խաղից առաջ՝ ֆիզիկապես շատ ուժեղ, շատ գրագետ, շատ հավաքված հավաքական էր։ Խաղում էին երկար փոխանցումներով, որոնք աշխատեցին հիմնականում առաջին խաղակեսում։

-Այս ընկերական խաղերին մասնակցելու համար հավաքական հրավիրվեց երկու նոր ֆուտբոլիստ։ Գալիք խաղերի համար սպասվու՞մ են այլ նոր ֆուտբոլիստներ։

Սա գործընթաց է, որով մենք անընդհատ զբաղվում ենք, և եթե նոր անուն լինի՝ դուք դրա մասին անպայման կիմանաք։ Առայժմ նոր անուններ չկան։

-Գործընթացներից խոսեցիք։ Եթե չստացվի պայմանավորվածություն ձեռք բերել Յուրչենկոյի հետ, տեսնո՞ւմ եք Արամ Հայրապետյանին որպես հավաքականի առաջին համար։

-Ես հուսով եմ, որ այնուամենայնիվ կստացվի պայմանավորվել Յուրչենկոյի հետ։ Իսկ եթե չստացվի, նոր արդեն կսկսենք մտածել այդ ուղղությամբ։ Գիտեք՝ ունենք Արսեն Բեգլարյան, Արամ Հայրապետյան, Գոռ Մանուկյան։ Եթե ժամանակը գա՝ նոր կմտածենք այդ մասին։

-Գևորգ Ղազարյանի փոխարինումը պայմանավորված էր մարտավարական փոփոխություններո՞վ, թե ուղղակի  նա դեռ չի կարողանում շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում։

-Գևորգը իր թիմի վերջին խաղերում խաղադաշտ է դուրս եկել 15-20 րոպեով։ Այդ փաստը հաշվի առնելով մենք չցանկացանք ռիսկի դիմել։ Տեսնելով նրա խաղը՝ կարծում եմ, որ նա մյուս խաղին կարող է 60-70 րոպե խաղալ։

-Պարոն Պետրոսյան, Սարգիս Ադամյանը այսօր շատ լավ հանդիպում անցկացրեց, անգամ փոխարինվելուց մի րոպե առաջ մրցակցին բավական լավ պրեսսինգի ենթարկեց։ Ի՞նչ կասեք նրա մասին։

Սարգիս Ադամյանին այցելել եմ նաև Գերմանիայում՝ իր ակումբի խաղերի ժամանակ։ Շատ ուժային, ֆիզիկապես ուժեղ մրցակիցներ ունի, և այդ խաղն արդեն կա նրա մեջ։ Մնում է մի փոքր ավելի սառնասիրտ գործի հակառակորդի տուգանայինում։ Ես շատ գոհ եմ նրա խաղից, ամբողջ թիմի խաղից եմ գոհ, բայց կան բաներ, որոնց վրա պետք է աշխատենք և հասցնենք առավելագույնի։

-Ձեր թիմի կազմում կարծեք թե կա մեկ անփոխարինելի ֆուտբոլիստ։ Եթե նա չի կատարում մարզչի հանձնարարականները, դուք չե՞ք պատրաստվում նրան փոխարինել կամ մեկ այլ խաղացողի հնարավորություն տալ։

Իհարկե պատրաստվում եմ։ Եթե հիշում եք՝ Բելառուսի և Կիպրոսի խաղերին նրան փոխարինեցինք 70-րդ րոպեին մոտ։ Եկեք չօգտագործենք «անփոխարինելի» տերմինը։ Ֆուտբոլը թիմային խաղ է, և Հենրիխը այն ֆուտբոլիստն է, ով փորձում է իր գործողությունները ի օգուտ թիմի կատարել։

-Ինչպե՞ս է Արազ Օզբիլիսի վիճակը։

-Շանսեր կան, որ նա կխաղա, բայց եկեք չշտապենք և սպասենք։ Մոտակա երկու օրերի մարզումները ամեն ինչ ցույց կտան։

Եթե համեմատեք Էստոնիայի և Լիտվայի հավաքականները՝ ինչպիսի՞ խաղ է մեզ սպասվում երեք օր անց։

-Միանշանակ Էստոնիայի հավաքականը ավելի ուժեղ է, քան Լիտվայի հավաքականը։ Ամեն դեպքում թույլ մրցակիցներ չկան, և ամեն խաղում պետք է փորձենք ամբողջությամբ նվիրվել և հաղթանակի հասնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում