Ֆրանսիան մտահոգված է Սիրիայի Աֆրնում տիրող իրավիճակով և կոչ է անում տարածաշրջանին հումանիտար հասանելիություն ապահովել և պայքարել բացառապես ԴԱԻՇ-ի դեմ:
Այս հարցն է քննարկվել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույցի ընթացքում:
Զրույցի ընթացքում Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ ոչինչ չպետք է հանգեցնի Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի վրա ճնշման թուլացմանը:
Նշվում է, որ կողմերը նաև համաձայնվել են պահպանել առաջիկա օրերին Սիրիայի իրավիճակի վերաբերյալ փոխանակման ինտենսիվությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը կարևորել է Ֆրանսիայի հետ Թուրքիայի ռազմավարական համագործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային բոլոր ճգնաժամերը լուծելու հարցում: Նա նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ երկխոսությունը Թուրքիայի հետ՝ Կիպրոսում և Էգեյան ծովում տիրող իրավիճակի շուրջ: