Ջասթին Բիբերը, ով վերջերս կրիկին բաժանվեց Սելենա Գոմեսից, ժամանակն անտեղի չի վատնում: Նա արդեն սկսել է հանդիպել ուրիշ գեղեցկուհիների հետ: Վերջերս, օրինակ, լրագրողները «բռնեցրել» են Ջասթինին մի շիկահերի հետ:
Պապարացուն հաջողվել է նկարահանել 24-ամյա Բիբերին, երբ նա «անծանոթուհու» հետ ժամանել է Հոլլիվուդում գտնվող Avenue գիշերային ակումբ: Այնտեղ նա գեղեցկուհու հետ մնացել է մինչ ուշ գիշեր, մինչև Բիբերի ընկերները` Առնոլդ Շվարցենեգերի որդին` Պատրիկը և նրա ընկերուհին` Էբբի Չեմպիոնը միանան իրենց:
Այնուհետև Ջասթինը շիկահերի հետ լքել է ակումբը (առավոտյան ժամը 4-ի մոտակայքում) և նրա հետ մեքենայով գնացել իր տան ուղղությամբ:
Հետաքրքիր է նաև, որ 25-ամյա Սելենան, ում համար անհանգստանում են ընտանիքի անդամները և երկրպագուները, նույնպես այդքան էլ դժբախտ չի երևում: Վերջերս Սելենային նկատել են ընկերուհու հետ հեծանվային զբոսանքի ժամանակ` Կալիֆորնիայում: Սելենան այնքան էլ դժբախտ չի երևացել, ավելին, նա լիաթոք ծիծաղել է ընկերուհու կատակներից: Այնպես որ Ջասթինից բաժանումը նրա մոտ դեպրեսիա չի առաջացրել: