Սամարայի շրջանում տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարից հետո տեղի բնակիչները սկսել են հավաքել դեպքի վայրում թափված արագ պատրաստվող լապշաները: Ավտովթարից բեռնատարի վարորդը մահացել է:
ՃՏՊ-ն տեղի է ունեցել երեք բեռնատարերի մասնակցությամբ`մարտի 22-ին, Սիզրանի մոտ գտնվող մայրուղում: Շարժման ընթացքում Ուզբեկստանին պատկանող Մերսեդես մակնիշի բեռնատարի կցասայլակը պոկվել է, դուրս եկել հանդիպակաց գոտի, հատվածել Ուկրաինական Դաֆ մակնիշի բեռնատարին, ոիր մեջ էլ մխրճվել է Վոլվո մակնիշի բեռնատարը: Արդյունքում Դաֆ մակնիշի բեռնատարի 50-ամյա վարորդը տեղում մահացել է:
Վթարի հետևանքով պոկված կցասայլակից թափվել են մեծ քանակությամբ լապշայյի տուփեր, որը գրավել է տեղի բնակչության ուշադրությունը: Նույնիսկ դեպքից օրեր անց, բնակիչները այցելում են դեպքի վայը որպեսզի լապշա հավաքեն: Նրանք մեքենաները կանգնեցնում են ճանապարհի երթևեկելի մասում և խանգարում երթևեկությանը: