Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Սա կհանգեցնի ֆորս-մաժորի․ ցավոք սրտի, անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում:

-Պարոն Մովսիսյան, օրերս դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտեց տասուկես տարվա ազատազրկման։ Ի՞նչ արձագանք գտավ այն համայնքում։

-Հարցին հարցով պատասխանեմ․ ընդհանրապես հայ ժողովուրդը որքանո՞վ է ակտիվ, երբ պատերազմի հերոս ազատամարտիկի կամ գեներալի հետ հաշվեհարդար են տեսնում։ Այդ հարցը դառը պատասխանն է ամբողջ մեր իրականության։ Իրանակության մեջ մեր հայ ժողովրդի գիտակից մասը անհաղորդ է, անտարբեր է իր հերոսներին, իր երկրի համար արյուն տված մարդկանց հանդեպ։

-Արդյոք մի՞շտ է այդպեղ եղել, թե՞ վերջին տարիներին այն ավելի արմատավորվել է։

-Հարցն ավելի գլոբալ է։ Երբ ազգային գաղափարախոսությունը նենգափոխվում է ապրիլի 24-ի գաղափարով, իրենց թվում է, որ միայն դա կարող է հայ մարդուն միացնել, ապրիլի 24-ին քայլել եղեռնի հուշահամալիր, և թվում է՝ ուրիշ միավորելու բան չկա, հետևանքը սա է լինելու։ Սա էլ է նենգամիտ քաղաքականության հետևանք։ Լացելով չէ, որ ազգային գաղափարախոսություն են ստեղծում, երևի կռվող զինվորի օրինակով, քաջությամբ, ազնվությամբ, երկիրը սիրելով են ստեղծում այս ազգային գաղափարախոսությունը։ Ես վստահ եմ, որ ապրիլի 24-ին թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում կքայլեն հոծ զանգվածով, էլի կլացեն, բայց, իմ կարծիքով, դա ճիշտ չէ։ Լացը եղել է, ես էլ եմ արևմտահայ, ես էլ եմ զգացել այդ ջարդը, ցավը, բայց հարյուր տարի անընդհատ ապրել այդ ցավով, չի կարելի, պետք է առաջ գնալ, մտածել՝ ինչ անել, որ այդ ցավը չկրկնվի։ Եվ երբ ամեն ինչ վերջանում է հուշակոթողի մոտ ողբով, այդտեղ իսկապես մտածելու բան կա։

Պետք է հասկանալ, որ չի կարելի անընդհատ լաց լինելով երկիր սարքել, պետք է առաջ գնալ, հիշել անցյալը, ոչ ոք չի պարտադրում մեզ ուրանալ, մոռանալ այդ ամենը, բայց նաև պետք է հասկանանք, թե ինչ արժեհամակարգ ենք դնում ներկայիս երկիրը կառուցելու համար։ Իսկ հիմա հաշվեհարդար են տեսնում ազատամարտիկների հետ։ Սա բառիս բուն իմաստով հաշվեհարդար էր, ի՞նչ արժեհամակարգի վրա պետք է հիմնվի այդ ժողովուրդը։

-«Հայկական վերածնունդ»-ի Լոս Անջելեսի մասնաճյուղը վերջերս բողոքի ակցիա իրականացրեց քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Դուք նույնպես մասնակցում էիք այդ ակցիային։ Ակտիվություն նկատեցի՞ք, թե՞ դարձյալ սակավամարդ էր։

-Այնքան էր, որքան միշտ կա։ Վերջին հաշվով, ես կարծում եմ՝ այլ ճանապարհ պետք էր գտնել, ազնիվ, երկիրը սիրող մարդիկ կան, համախմբման համար պետք է նաև գտնել պայքարի այլ ուղղություններ։ Ինձ թվում է՝ ամենակարևորը՝ կարողանանք հայ մարդուն ուշքի բերել։ Հիմա շատ խառը ժամանակներ են, և հայ մարդը պետք է հավատա, որ բոլորը չէ, որ անազնիվ են, բոլորը չէ, որ ստոր են։ Շատ մարդիկ կան, որ իսկապես սիրում են իրենց երկիրը։ Համախմբում է պետք, գլխատված քաղաքական ուժերի, որոնք ինչ-որ ժամանակ սխալներ են գործել, չի կարելի նրանց մեջ հիմա մտցնել պառակտում։ Այսօր համախմբման ժամանակն է։ Դրա համար պետք է երկխոսություն բոլոր ուժերի հետ։ Պետք է գանք ազգային համաձայնության, երկխոսություն սկսենք բոլորի հետ։ Սարսափելի բան եմ ասում, բայց գոնե երկիրը այս ծանր ժամանակներից մինիմալ կորուստներով դուրս բերել։ Իսկ որ ժամանակները ծանր են հայրենիքի համար, ինձ թվում է՝ շատերը գիտակցում են, մնում է իշխանությունները գիտակցեն։

-Անակնկա՞լ էր արդոք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ հնարավոր է առաջադրվի վաչապետի թեկնածու՝ հավելումով, որ առաջիկայում երիտասարդ լիդերների պատրաստման գործին կլծվի։

Ինքը դեռ չէր էլ հայտարարել, ես այդ մասին ասել եմ, որ սա սովորական թատրոն է, բեմականացված՝ իր բոլոր դերակատարներով, երևի նույնիսկ զուգահեռներ կանցկացնեմ, որ բոլորը սպասում էին ցարի ընտրությանը, որ հայտարարություն ընդունեին։ Ցարի ընտրությունն էլ որոշված պատմություն էր։ Միանշանակ այս ամբողջ Սահմանադրությունը կարվում էր հենց այդ հայտարարության համար։ Իսկ թե ինչ պատճառաբանություն կբռնի, իսկ ովքեր են մեր երիտասարդները՝ Շարմազանովի և Աշոտյանի տիպի դեմքերը, իրենց համա՞ր է, իրենց է կադրեր պատրաստելո՞ւ։ Սա խնդրի լուծում չէ, իմ ասածը ուրիշ բանի մասին է։ Ազատամարտիկներին նման ժամկետ տալը, հաշվեհարդար տեսնելը, հակառակ պրոցեսն է ընթանում։ Եվ և եթե կարծում են՝ նման ձևով կարող են երկիրը պահել, որ նոր միջոցներով են կարգը պահպանելու, չարաչար սխալվում են։ Սա կհանգեցնի ֆորս-մաժորի, և, ցավոք սրտի, անկանխատեսելի կարող են լինել հետևանքները, եթե ոչ թե երկխոսության, այլ նման միջոցներով փորձեն առանց այն էլ նման խնդիրներ ունեցող երկրում կարգ հաստատել։

-Արդյոք հնարավոր կլինի՞ կանխել Սերժ Սարգսյանի և իշխանության վերարտադրությունը։ Ընդդիմության քայլերը ինչպե՞ս եք գնահատում։

-Ես կուզեմ, որ այդպես լինի։ Ինքս կոչ եմ անում և փորձում եմ բոլոր կողմերի հետ խոսել այս հարցում։ Միակ կոչս այս պարագայում համախմբումն է, և սա բոլորին եմ ասում։ Կոչ եմ անում միասնության՝ հանուն հայրենիքի։ Այս ռեժիմը հաշվի կնստի այն ուժի հետ, որ իրենից ուժ կներկայացնի՝ թեկուզ ներկայացված չլինի ԱԺ-ում։ Իսկ այսօր ուժը ժողովրդի համընդհանուր դժգոհությունն է կամ ապատիան, որ պետք է դարձնել համախմբման՝ ստիպելով իշխանություններին երկխոսության գալ, երկխոսություն ազգային համաձայնություն ունենալու համար, իսկ մյուս ճանապարհները մեզ համար հակացուցված են։ Հեղափոխական մնացած տարբերակները, որը կարող է հային հայի դեմ հանել և հանկարծ, Աստված մի արասցե, արյուն թափվի, դա մեզ համար կործանարար է, մարդկային ռեսուրսի պրոբլեմ ունենք, և մեզ այսօր համախմբում է պետք, համախմբում գոնե մեկ գաղափարի շուրջ՝ հանուն հայրենիքի, հանուն արդարության, իսկ դրանից հետո համոզված եմ, որ ԱԺ ներկայացված բոլոր կարծիք և տեսակետ ունեցող ներկայացուցիչները պետք է քննարկենք, օրենքի գերակայություն պետք է հաստատենք, որը հիմա չկա։ Հուսանք, որ կստացվի համախմբումը, սա իմ մեծ ցանկությունն է։ Եվ գուցե ստացվի, հուսանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում