Արցախի 4րդ նրբանցքի շենքերից մեկն է, որի բնակիչներն ականատես են եղել թե ինչպես է փլուզվել հարևանությամբ գտնվող խարխուլ շենքը։ Այսօր նույն ճակատագիրն է սպասվում նաև այս բնակիչներին։
Ցանկացած պահի այն կարող է փլուզվել, իսկ շենքում ոչ միայն մեծահասակներ, այլև մեծ թվով երեխաներ են ապրում, ովքեր փլուզման պահին գուցե չկարողանան պատսպարվել։ Բնակիչներն ասում են , որ հույս չունեն թե որևէ մեկը տեղյակ է իրենց գոյության մասին քանի որ պետության կողմից չեն արժանանում ոչ մի ուշադրության։ Վերջերս փլուզվել է բնակիչներից մի քանիսի պատշգամբը, իսկ հաջորդ փլուզումը կարող է ողբերգական ավարտ ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում։